PRORASO GINO
15000 AMD
ՍԱՓՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՆԱՈՃ ՀԱՎԱՔԱԾՈՒ PRORASO “GINO”
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
- Description
- Reviews (0)
Description
Զգա սափրվելու հաճույքը: Proraso ապրանքանիշը շուկա է դուրս բերել այս գրավիչ մետաղյա տուփը՝ հնաոճ դիզայնով: Այն պարունակում է էվկալիպտի բուրմունքով արտադրատեսակներ դասական շարքից:
Սափրվելուց առաջ քսուք 100 մլ, էվկալիպտ: Արտասովոր խիտ տեքստուրա:
Մորուքը նախապատրաստում է սափրվելուն՝ փափկացնելով մաշկը: Այն մաշկին հաղորդում է առաձգականություն՝ թույլ տալով հիանալի սափրվել: Նախատեսված է բոլոր տեսակի մազածածկույթների համար, ունի դասական բուրմունք, էվկալիպտով և մենթոլով:
Սափրվելու քսուք պարկուճում, 150մլ, Էվկալիպտ:
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է բնական բաղադրամասերի փոխակերպման ճշգրիտ գործընթացով՝ կիրառելով արհեստավորների ավանդական մեթոդները: Գլիցերինը և բուսական ճարպերը այս քսուքը վերածում են խիտ կոնցենտրատի, որը ածելու սայրին հնարավորություն է տալիս հեշտորեն սահել մաշկի վրայով: Դրա շնորհիվ կարելի է խուսափել մաշկի գրգռումից. հարկավոր է շատ քիչ քանակությամբ քսուք: Նախատեսված է բոլոր տեսակի մազածածկույթների համար, ունի դասական բուրմունք, էվկալիպտով և մենթոլով:
Սափրվելուց հետո նախատեսված բալզամ, 100 մլ, Էվկալիպտ:
Proraso ավանդական դասական շարքի նոր բանաձև: Էվկալիպտն ու մենթոլը սափրվելուց հետո բարձրացնում են մաշկի տոնուսը: Նոր, թարմացնող բանաձև՝ առանց սպիրտի պարունակության: Պարունակում է ալանտոին, ինչը նպաստում է մաշկի խոնավացմանը և հանգստացնում է այն:
Առանց պարաբենների և հանքային յուղերի.
ԱՐՏԱԴՐՎԱԾ Է բնական բաղադրամասերից:
Reviews
There are no reviews yet.