Description

Անգամ ամենափորձված ձեռքերը չեն կարող երաշխավորել շարժումների ճշտությունը, և ուրեմն՝ սափրվելու Pierre d’Alun Osma պաղլեղը հաշված վայրկյաններում կօգնի լուծել կտրվածքների հետ կապված ցանկացած խնդիր:

Հարյուր տոկոսանոց բնական բյուրեղյա «Osma» պաղլեղը կտրվում և հղկվում է ձեռքով: Խոշոր նիստերի շնորհիվ քարն անչափ հարմար է օգտագործման համար. դեմքին քսելը շատ արագ է կատարվում:

Ալունիտի բյուրեղը շատ պարզ կիրառում ունի. հարկավոր է այն թրջել և սափրվեուց հետո քսել խոնավ դեմքին: Որքան խոնավ լինի դեմքը՝ այնքան ավելի լավ: Հիշեք, պաղլեղը հիպոալերգիկ է: Կախված մաշկի տեսակից՝ առաջին վայրկյաններին հարկ կլինի դիմանալ (զգայուն մաշկը կարող է պարզապես «այրվել»), դա նորմալ է և կանցնի: Կարևորն այն է, որ հետո չմոռանաք դեմքից լվանալ միներալը, որպեսզի այն չխցանի ծակոտիները: Յուրաքանչյուր օգտագործումից հետո պլաստիկե մեկուսացնող տարան հուսալիորեն կպաշտպանի ձեր պաղլեղը, ինչպես նաև կօգնի քարը վերցնել ձեզ հետ ուղևորությունների ժամանակ ՝ առանց անհանգստանալու այն վնասելու մասին:  

1957-ից սկսած Osma-ն հաճախորդներին առաջարկում է խոնավ սափրման համար նախատեսված բարձրորակ արտադրանք: Արհեստավորական ավանդույթներ, հումքի մանրակրկիտ ընտրություն, բնական բաղադրիչներ. սրանք արժեքներ են, որոնք մշտապես պահպանում ենք մեր արտադրանքը ստեղծելիս:

Reviews

There are no reviews yet.


Be the first to review “OSMA TRADITION ՊԱՂԼԵՂ”